Apple-ը Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի մասնակցությամբ նոր սուրբծննդյան մյուզիքլ կներկայացնի

17:16 • 09.10.19

Ամերիկյան Apple ընկերությունն ավարտում է բանակցությունները հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի հետ՝ բրիտանացի գրող Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան վիպակների» էկրանավորմանը նրանց մասնակցության շուրջ: Մյուզիքլի սցենարիստներն ու բեմադրիչները, ըստ հաղորդման, կլինեն Շոն Անդերսը և Ջոն Մորիսը, գրում է The Hollywood Reporter-ը։

Հիշեցնենք, որ «Սուրբծննդյան վիպակների» գլխավոր հերոսն Էբենիզեր Սքրուջն է, որին հետաքրքրում է միայն իր ֆինանսական վիճակը: Սուրբ Ծննդի նախօրեին նա հանդիպում է երեք հոգիների, որոնց հետ հանդիպումը ստիպում է մռայլ ծերունուն փոխել իր վերաբերմունքն իր և ուրիշների հանդեպ: Նոր ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ Ուիլ Ֆարելը Պիրս Բրոսնանի և Ռեյչել Մաքադամսի հետ հանդես է եկել «Եվրատեսիլ» երաժշտական կատակերգությունում:

Apple-ը Ռայան Ռեյնոլդսի և Ուիլ Ֆարելի մասնակցությամբ նոր սուրբծննդյան մյուզիքլ կներկայացնի