Անջելինա Ջոլին Լոնդոնում ներկա է գտնվել իր մասնակցությամբ նոր ֆիլմի եվրոպական պրեմիերային՝ երկրպագուներին հիացնելով իր գեղեցիկ տեսքով (լուսանկարներ)

23:46 • 09.10.19

Ողջ աշխարհում ամենից շատ ճանաչվող հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հայտնի է միմյանցից տարբերվող և տպավորիչ դերերով, Լոնդոնում ներկա է գտնվել իր մասնակցությամբ հերթական ֆիլմի եվրոպական պրեմիերային։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 44-ամյա դերասանուհին այսօր Լոնդոնում ներկայացրել է Դիսնեյի նորագույն «Մալեֆիսենտա․ խավարի տիրուհին» կինոնկարը։ Առաջնախաղին նա այցելել է իր երեխաներից չորսի՝ 14-ամյա Զահարայի, 13-ամյա Շիլոյի և 11-ամյա Վիվիենի ու Նոքսի հետ։

Օսկարակիր դերասանուհին ևս մեկ անգամ երկրպագուներին տպավորել է իր շլացուցիչ տեսքով՝ Ralph & Russo-ի արծաթագույն զգեստով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ֆիլմը Ջոլին ներկայացրել էր նաև Ճապոնիայում, որտեղ նրան էին միացել Զահարան և 18-ամյա Մեդոքսը։

 

Անջելինա Ջոլին Լոնդոնում ներկա է գտնվել իր մասնակցությամբ նոր ֆիլմի եվրոպական պրեմիերային՝ երկրպագուներին հիացնելով իր գեղեցիկ տեսքով (լուսանկարներ)