Դիմա Բիլանը ցանկություն է հայտնել երրորդ անգամ Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթին

05:00 • 11.10.19

Ռուս երգիչ Դիմա Բիլանը ցանկանում է երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչը նշել է, որ կիսում է հեռուստադիտողների կարծիքը, որ «Եվրատեսիլի» մասնակիցը պետք է ընտրվի հանդիսատեսի քվեարկության միջոցով:

«Եթե մրցույթի մասնակիցն ընտրվի ազգային քվեարկությամբ, ապա ինձ հետաքրքիր է՝ ես կարո՞ղ եմ երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլին», թե՞ ոչ»,- նշել է Բիլանը:

Երգչի խոսքով՝ այդ հռետորական հարցադրմամբ ինքը հույս է տալիս երկրպագուներին, որոնք երազում են նրա՝ դեպի «Եվրատեսիլ» վերադարձի մասին: