Ֆրանսիացի հայտնի երգչին մեղադրում են սեռական ոտնձգության համար

01:21 • 12.10.19

Ֆրանսիացի կինոդերասան ու երգիչ Պատրիկ Բրյուելը մեղադրվում է սեռական ոտնձգության համար: Այս մասին տեղեկացնում է TVA Nouvelles-ը: Նշվում է, որ Դատախազությունը բողոք է ստացել Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում գտնվող սպա սրահներից մեկի աշխատակցից:

Աղջիկը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսին` մերսման ժամանակ և որ երգիչը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ` իր կամքին հակառակ: Ընթանում է նախաքննություն: Երգչի փաստաբանը նշել է, որ իրենց ոչինչ հայտնի չի եղել ոչ բողոքի, ոչ էլ հետաքննության մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը Բրյուելին ևս նմանատիպ մեղադրանք էր առաջադրվել: Բողոքը ներկայացրել էր Կորսիկայում գտնվող մերսման սրահներից մեկի աշխատակցուհին:

Ֆրանսիացի հայտնի երգչին մեղադրում են սեռական ոտնձգության համար