Ռուսական թանգարանում կցուցադրվի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի պատկերած գեղանկարը

23:30 • 12.10.19

ՌԴ Կալինինգրադի կերպարվեստի թանգարանն առաջիկայում կկցուցադրի ««Դիանա» ռազմանավը Հյուսիսային ծովում. դեսպանական առաջին առաքելությունը Ճապոնիայում» կոչվող նկարը, որը հեղինակել է օդաչու-տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թանգարանից:

«Մեր թանգարանում պահպանվում է նրա գեղատեսիլ գեղանկարը՝ ««Դիանա, ռազմանավը Հյուսիսային ծովում»: Նա խոստովանում էր, որ ստեղծագործության մեջ ծովանկարչությունը հուզում էր նրան նույնքան, որքան և տիեզերքը: Այս աշխատանքը մենք անպայման կցուցադրենք առաջիկայում՝ ի հիշատակ մեծ մարդու»,- ասել են թանգարանից:

Հիշեցնենք, որ նախօրեին մոսկովյան հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը՝ առաջին մարդը, որը 1965 թվականին դուրս է եկել բաց տիեզերք: 

 

Ռուսական թանգարանում կցուցադրվի տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի պատկերած գեղանկարը