Եգիպտոսում 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի հարավային շրջանում հնագետները 20 փայտյա սարկոֆագ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությանը:
Հայտնագործությունը տեղի է ունեցել Էլ-Ասասիֆ դամբարանադաշտում: Սարկոֆագները լավ են պահպանվել, այդ իսկ պատճառով դրանց վրա պարզորոշ երևում են գունագեղ նկարները և գրությունները:
Մասնագետները չեն նշում, թե որ ժամանակաշրջանին են պատկանում սարկոֆագները: Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ այնտեղ կան Միջին, Նոր և Ուշ թագավորությունների դարաշրջաններին (մ.թ.ա. 1194-ից մինչև մ.թ. 332 թթ.) պատկանող նմուշներ:
Նախկինում այս վայրում տեղակայված է եղել եգիպտական փարավոնների մայրաքաղաքը: Հետազոտողներն այստեղ հաճախ են դամբարաններ և այլ հնագույն իրեր հայտնաբերում:









