Երգչուհի Լոլիտայի ամուսինն ամուսնալուծության հայցով դատարան է դիմել
Մոսկովյան դատարանը գրանցել է երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի և ֆիթնես մարզիչ Դմիտրիյ Իվանովի ամուսնալուծության հայցը, գրում է РИА Новости-ն:
Ըստ տեղեկատվության` հայցը ներկայացրել է երգչուհու ամուսինը, և դատարանն այն ընդունել է քննության հոկտեմբերի 7-ին: Այս ամուսնալուծությունը Լոլիտայի 5-րդ ամուսնալուծությունն է լինելու:
Լոլիտան ամուսնուց բաժանվելու լուրը հայտնել է հուլիսի սկզբին: Ամուսնալության որոշումը երգչուհին բացատրել է նրանով, որ ինքը և ամուսինը իրենց հարաբերությունների բարելավման ուղղությամբ բավականաչափ ջանքեր չեն գործադրել և այդ առնչությամբ պետք է վաղուց հոգեբանի օգնությանը դիմեին:
Լոլիտա Միլյավսկայան և ամուսինը համատեղ ապրել են 9 տարի:









