Վարչապետը մասնակցել է զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը

20:19 • 17.10.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը:    

Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում,

ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, մեկ այլ ոստիկան վիրավորվել է: