Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից վայր ընկնելու հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել

14:33 • 17.10.19

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում նախագահական նստավայրի տարածքում մոտոցիկլետով ուղևորության ժամանակ հավասարակշռությունը կորցրել ու ընկել է, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել, գրում է Rappler տեղական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Մալականյանգ պալատական համալիրի տարածքում:

74-ամյա Դուտերտեի հետ տեղի ունեցած փոքրիկ միջադեպի մասին հայտնել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Սալվադոր Պանելոն: 

Ինչպես պարզաբանել է նախագահի անվտանգության խմբի ղեկավար Խոսե Նիյեմբրան, ընդամենը չնչին միջադեպ է տեղի ունեցել. մոտոցիլետը կայանելիս դուրս է եկել նախագահի կոշիկը և հավասարակշռությունը կորցնելով՝ նախագահն ընկել է:

«Նախագահն ընկել է մոտոցիկլետից, երբ ձգվել է կոշիկի հետևից, ինչի հետևանքով աննշան վնասվածք է ստացել, մասնավորապես՝ փոքր կապտուկ և քերծվածքներ՝ արմունկի և ծնկի հատվածում»,- հայտարարել է Պանելոն:

Նրա խոսքով՝ նախագահն իրեն լավ է զգում, բժշկական լուրջ օգնության կարիք չի զգացվել: Մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ Դուտերտեն այժմ գտնվում է իր նստավայրում: