Բժշկական քոլեջում ուսանողները փուչիկի պայթյունից չեն թունավորվել, պատճառը հայտնի չէ. քոլեջի տնօրեն (տեսանյութ)
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողների ինքնազգացողության վատանալու պատճառը հայտնի չէ, իսկ մամուլի տեղեկությունները, թե ուսանողները թունավորվել են փուչիկի պայթյունից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Նաիրա Ներսիսյանը։
«Առավոտյան՝ ժամը 10–ի սահմաններում, լսարաններում ուսանողները գանգատվել են վերին շնչուղիների բորբոքումից և հազից: Դասավանդողները ահազանգեցին, մտանք լսարաններ և տեսանք, որ ուսանողներն անհանգստացած են, բոլորին տարհանեցինք բակ: Անմիջապես ահազանգեցինք Արտակարգ իրավիճակների նախարարություն, Ոստիկանություն»,- նշեց նա:
Նաիրա Ներսիսյանի խոսքով՝ ուսանողներից մեկն ալերգիկ է եղել, ինչի համար դիմել են նաև Շտապ բժշկական օգնության ծառայություն: Նա նաև վստահեցրեց, որ քոլեջը շարունակելու է բնականոն աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։









