Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների պատվին «Dvin Music Hall»-ում տրված ընթրիքն արժեցել է 8.563.400  ՀՀ դրամ

18:38 • 17.10.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների պատվին «Dvin Music Hall»-ում տրված ընթրիքն արժեցել է 8.563.400  ՀՀ դրամ:

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ընթրիքի ֆինանսավորումն իրականացվել է 2019թ.-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից:

Պաշտոնական ընթրիքը նախատեսված է եղել 300 անձի համար:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվում էր ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստը՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում: