Facebook-ում կեղծ քարտեզի լուսանկար է տարածվել, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմում
Հոկտեմբերի 14-ին Facebook սոցցանցում կեղծ քարտեզի լուսանկար է տարածվել, որի համաձայն՝ Թուրքիայի տարածքում ընդգրկված են ողջ Հայաստանն ու Կիպրոսը, ինչպես նաև Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրաքի, Սիրիայի և Հունաստանի տարածքների մի մասը:
Հայտնի չէ, թե ով է կառավարում տվյալ էջի գործունեությունը, սակայն այն գրանցված է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի անվան տակ և 90 000 հետևորդ ունի:
Ինչպես մեջբերում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, տվյալ լուսանկարին կից առկա է թուրքերեն գրառում, որը թարգմանաբար նշանակում է «Մենք ոչ ոքի հողի վրա աչք չունենք: Մենք միայն հետ ենք վերցնելու այն, ինչ մերն է»:
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը մեկնաբանել է, որ այդ քարտեղը կեղծ է, և ինքն այդ հրապարակման մասին տեղյակ կպահի պաշտոնական Անկարային:









