Նախկին իշխանությունները թույլ չէին տալիս, որ Հանրապետության հրապարակում մարմնավաճառությամբ զբաղվեին. Նարեկ Սարգսյան (տեսանյութ)
Կուբայից Հայաստան եկած 14 տրանսգենդերներից 13-ը, որոնք օրերս Հանրապետության հրապարակում՝ կառավարության մոտ, մարմնավաճառությամբ էին զբաղվում, ՁԻԱՀ–ով հիվանդ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի առջև ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիայի մասնակից Նարեկ Սարգսյանը:
«Երեք օր առաջ հենց այստեղ տրանսգենդերներ էին կանգնած: Սկզբում մտածեցի սովորական աղջիկներ են: Մոտ հասնելով՝ հասկացա, որ տրանսգենդերներ են: Որոշ քիչ դատող մարդիկ ասում են՝ նախկինում էլ կային: Մենք նախկինում էլ էինք նրանց դեմ պայքարում, բայց գոնե նախկին իշխանությունները թույլ չէին տալիս, որ գային և հրապարակում կանգնեին, մարմնավաճառությամբ զբաղվեին»,- ասաց նա:
«Եթե ինչ-որ մեկը չի պայքարում այդ քարոզի դեմ, ուրեմն աջակցում է դրան: Մենք չենք ուզում սպանել, ծեծել: Նրանց ուզածը դա է, որ մենք նրանց ծեծենք, որպեսզի Հայաստանը խայտառակ լինի Եվրոպայի առաջ»,- ավելացրեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք նրա ներկայացմամբ, տրանսգենդերներ մարմնավաճառներ էին: Tert.am-ը տեղեկացրել էր, որ այդ մարդիկ հենց Կուբայի այն քաղաքացիներն են, որոնք ապաստանի խնդրանքով դիմել են Հայաստանին:









