Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 5 մարդ է զոհվել

09:44 • 17.10.19

Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Եվս 77 բնակիչ վնասվածքներ է ստացել, հաղորդում korrespondent.net-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 17 մարդ է տուժել Մակիլալա քաղաքում, ևս 60-ը՝ Թուլունան, Մագսայսայ և Դիգոս շրջաններում:

6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի ցերեկը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիո բնակավայրից 7 կմ հեռավորության վրա: