Վարչապետը մեզ փորձում էր ուղղորդել 1000 դրամների հիմնադրամ, սակայն մեր հարցն այլ տիրույթում է. զոհված զինվորականների ընտանիքների անդամները հանդիպել են վարչապետի հետ (տեսանյութ)

10:17 • 17.10.19

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները, որոնց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ զոհված զինվորների ընտանիքներին այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք պահանջում են փոխհատուցում։ Նրանք այսօր հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: