Լուրը իրականությանը չի համապատասխանում. «Սանիթեքը»՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ի կողմից իրենց դեմ դատական հայց ներկայացնելու մասին

15:07 • 17.10.19

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված և մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված` «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում և միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:

Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ:

Սույնով կոչ ենք անում լրատվականին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,-ասված է հերքման տեքստում։