Երբ գաղտնալսման բովանդակության փոխարեն սկսեցին քննարկել՝ ով է գաղտնալսել, պարզ դարձավ՝ պետությունը շեղվում է իրավական ուղուց․ ասուլիս՝ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունների մասին

13:03 • 18.10.19

Տեղի է ունենում կառավարման հոգեբան Միհրդատ Մադաթյանի, քաղաքական վերլուծաբաններ Գառնիկ Իսագուլյանի, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի և Մենուա Հարությունյանի մամուլիս ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցող գործողություններին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել էր, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել էին, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն: ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել էին Վարդան Թովմասյանի առանձնատուն և հետաքրքրվել տարիներ առաջ նորոգած տանիքի մասին: