Ալյասկայում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց՝ հազիվ խուսափելով ջուրն ընկնելուց. կան վիրավորներ
ԱՄՆ Ալյասկայի նահանգի Ալեության կղզիներում գտնվող օդանավակայաններից մեկում արտակարգ վայրէջք է կատարել Saab 2000 ոչ մեծ ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է տեղական KUCB ռադիոն, վայրէջքի ժամանակ օդանավը չի կարողացել ժամանակին արգելակել և թռիչքուղուց դուրս է եկել ավելի քան 120 մետր՝ փրկվելով ջրամբարն ընկնելուց:
Նախնական տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 մարդ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանում է Peninsula Airways ավիաընկերությանը: Այն թռչում էր Անքորիջ քաղաքից դեպի Ունալաշկա քաղաք: Չվերթի ուղևորների թվում են եղել լողի դպրոցական թիմերից մեկի անդամներն ու նրանց ուղեկիցները:









