Արագածոտնում Mercedes–ը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Լ., ծնված 1954 թ.) բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մկրտիչ Լ.-ն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:









