«Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել պարանոցի կտրվածքով տղամարդ, որն ի վիճակի չէ եղել բացատրություն տալ

11:38 • 18.10.19

Հոկտեմբերի 16-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պարանոցի կտրվածով տղամարդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:15-ի սահմաններում: Շտապօգնության խումբը պարանոցի կրտվածք–վերք ախտորոշմամբ  տղամարդուն տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ տղամարդը 1989 թվականի ծնված քաղաքացի է եղել:

Գաբրիելյանի խոսքով՝ տղամարդը ի վիճակի չէ եղել բացատրություն տալ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում: