Եգիպտոսում օդաչուն ազատվել է աշխատանքից ինքնաթիռի ղեկը դերասանին վստահելու համար (տեսանյութ)

02:58 • 18.10.19

Եգիպտոսում օդաչուն աշխատանքից հեռացվել է՝ տեղի հայտնի դերասաններից մեկին ինքնաթիռի ղեկը վստահելու համար, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդաչուն եղել է եգիպտական մասնավոր ավիաընկերություններից մեկի աշխատակից: Նա հեռացվել է այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում եգիպտացի հայտնի դերասան և երգիչ Մուհամմեդ Ռամադանը կառավարում է օդանավի ղեկը, իսկ օդաչուն նստած է նրա կողքին:

Տեսանյութի հրապարակումից հետո Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը որոշել է չեղարկել օդաչուի լիցենզիան և նրան հավերժ զրկել թռիչքներ կաարելու իրավունքից: Իսկ նրա օգնականն աշխատանքից ազատվել է մեկ տարով:

Նշվում է նաև, որ Էր-Ռիադ թռչող ինքնաթիռում ուղևորներ են եղել: