Յունկերն արտասվել է ԵՄ վերջին գագաթնաժողովին (տեսանյութ)
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերn արտասվել է իր համար ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ խոսք ասելիս: Այս մասին տեղեկացնում է life.ru կայքը: Տեսանյութը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի թվիթերյան էջում:
Դիմելով լրագրողներին, Յունկերը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար նախորդ 5 տարում, որի ընթացքում տեղի է ունեցել շուրջ 150 գագաթնաժողով:
«Ես մինչև կյանքիս վերջ հպարտ կլինեմ, որ կարողացել եմ ծառայել Եվրոպային»,- դողացող ձայնով ասել է Յունկերը:
Այս բառերը ընդունվել են ծափահարություններով:
Այդ պաշտոնը Յունկերը զբաղեցնում էր 2014 թվականից: Նրան կփոխարինի Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենը, որը մինչև 2019 թվականը զբաղեցնում էր Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը:









