Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. ևս 13 մարդու ճակատագիր անհայտ է մնում (լուսանկարներ)

10:33 • 19.10.19

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РЕН ТВ-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 13 մարդու ճակատագիր էլ դեռևս անհայտ է մնում:

Ավելի ուշ հայտնի է դարձել ամբարտակի փլուզման նախնական պատճառը:

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում պատնեշի փլուզումը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ամբարտակի մաշվածության հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02։00-ին՝ Սեյբա գետի Շչետինկինո ավանի շրջանում: Արդյունքում ավանում  երկու աշխատանքային հանրակացարան է ջրասույզ եղել:

Քննիչները քրեական գործ են հարուցել աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ ջրածածկ հանրակացարաններում կարող է գտնվել մինչև 80 մարդ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում տեղում աշխատում է շուրջ 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ` ավիացիան:

 

Առաջին կադրերը՝ դեպքի վայրից.

 

 

Десять человек погибли при прорыве дамбы в России