Չիլիի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ մետրոյի ուղեվարձի թանկացման հետևանքով սկիզբ առած անկարգությունների ֆոնին (լուսանկարներ)

11:05 • 19.10.19

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան Սանտյագո և Չակաբուկո նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ մետրոյի սակագների բարձրացման հետևանքով սկիզբ առած անկարգություններից հետո, հայտարարության տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

«Վերջին օրերին մենք ականատես եղանք մետրոպոլիտենի գույքի վրա կատարված դաժան և շարունակական հարձակումների, քաղաքացիական անվտանգության դեմ սպառնալիքների: Նրանք խախտում են տեղաշարժի ազատությունը և հասարակական կարգը: Օգտագործելով սահմանադրությամբ և օրենքով ինձ վերապահված լիազորությունները՝ ես արտակարգ դրություն եմ հայտարարել Սանտյագո և Չակաբուկո նահանգներում և Պուենտե Ալտո և Սան Բերնարդո համայնքներում»,-ասել է Պինյերան:

Նախագահը նաև հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվելու տոմսերի գները քննարկելու համար, որոնց աճը բողոքի ալիք է բարձրացրել երկրում:

Վերջին օրերի ընթացքում ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարաններ և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա: Սանտյագոյի մետրոպոլիտենի վարչությունը հայտարարել է շաբաթ և կիրակի մայրաքաղաքի մետրոյի աշխատանքը դադարեցնելու մասին:

 

Image result for chile protests

Image result for chile protests

Image result for chile protests

Image result for chile protests

Chilean police detain a protester at the Los Heroes metro station in the middle of a demonstration in Santiago

A demonstrator kicks a tear gas canister during a protest against the increase in the subway ticket prices in Santiago

The corporate building of the multinational energy company ENEL, is seen on fire during a protest against the increase in the subway ticket prices in Santiago

[EN VIVO] https://t.co/XAXPzmUgqn

— Sebastian Piñera (@sebastianpinera) October 19, 2019