Ուլան Ուդե-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարում՝ օդանավում ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Ռուսական «Նորդ-ավիա» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է խնդրել Կրասնոյարսկում՝ օդանավում ռումբի մասին անանուն հաղորդագրությունից հետո: Տագնապալի հաղորդագրությունը ստացվել է օդանավակայանից Boeing 737-86N-ի օդ բարձրանալուց անմիջապես հետո, հայտնում է kp.ru-ն:
«Օդանավի՝ օդ բարձրանալուց հետո, արտակարգ ծառայություններն անանուն հաղորդագրություն են ստացել օդանավում պայթուցիկ սարքի գտնվելու մասին: Նրանք միանգամից կապվել են օդանավի անձնակազմի հետ»,- հայտնել է աղբյուրը:
Օդաչուն որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Այն կես ժամվա ընթացքում վայրէջք կկատարի Կրասնոյարսկում:
Նշվում է, որ օդանավում մոտ 150 մարդ է գտնվում:
Flightradar24 կայքի համաձայն՝ օդանավը մեկնել է Ուլան Ուդեից և պետք է վայրէջք կատարեր մոսկովյան «Դոմոդեդովո»-ում:









