Երևանը մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ժողովրդի ինքնության սիմվոլն է. վարչապետը ելույթ է ունեցել Երևանի 2801-ամյակի հանդիսավոր միջոցառմանը (տեսանյութ)
Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է և այն ունի կոնկրետ պատճառ. Երևանի ամեն շենք ու քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր. այս մասին Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երևանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրի ամբողջակաության, մեր ժողովրդի ինքնության սիմվոլն է: Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը. դա տեսարանն է դեպի մեր բիբիլական արարատ սար: Մենք սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ, բոլորիս: Սա է պատճառը, որ ուր էլ լինենք, մեր ձգտում է վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան և կրկին քայլել այն ճանապարհով, որն սկսվել է 2801 տարի առաջ և դեռ պիտի շարունակվի հազարամյակներ»,-ասաց նա:
Փաշինյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութով:









