Սիրիայի ընդդիմադիր զորամիավորումը հայտնում է, որ Թուրքիան խոչընդոտում է քրդական ջոկատների դուրս բերումը սահմանամերձ գոտուց

23:32 • 19.10.19

Թուրքիան խոչընդոտում է քրդական ջոկատների դուրս բերումը Սիրիայի հյուսիսային Ռաս ալ Այն սահմանամերձ քաղաքից՝ վտանգելով հրադադարի մասին համաձայնությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի հրամանատարը:

Նրա խոսքով՝ թուրքական զորքերը շարունակում են հարձակում գործել Հասաքե նահանգի Ռաս ալ Այն քաղաքի դեմ, ինչն անհնար է դարձնում քրդական ջոկատների և քաղաքացիական բնակչության դուրս բերումը:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրքական իշխանությունները Անկարայում ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքում որոշում են կայացրել 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիասային շրջանում:

Այդ ընթացքում քրդական զորամիավորումները պետք է հեռանան 30 կմ տարածությամբ ձգվող սահմանային գոտուց, որտեղ Անկարան նախատեսում է անվտանգության գոտի ստեղծել սիրիացի փախստականների համար:

Շաբաթ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորումից հայտնել են, որ թուրքական զորքերը վերջին 36 օրում առնվազն 40 հարված են հասցրել Ռաս ալ Այն և Թել Աբյադ սահմանամերձ շրջանների ուղղությամբ: