Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում. Shamshyan.com
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CԼ 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի 335 DԼ 010 համարանիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:









