Որսորդների կողմից արջի և կուղխի հետապնդման տեսանյութը զայրացրել է ռուս օգտատերերին (տեսանյութ)
Որսորդների կողմից կուղխի և արջի հետապնդումը, որը տեսագրվել է, բարկացրել է համացանցի ռուս օգտատերերին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ համապատասխան տեսանյութը հրապարակվել է ВоркутаПоймёт խմբի կողմից ВКонтакте սոցցանցում:
Միջադեպը տեղի է ունեցել Կոմի Հանրապետության տարածքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ կենդանիները չեն տուժել, սակայն որսորդների ժամանցը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում:
«Մի՞թե սրանք նորմալ մարդիկ են, զվարճանք են գտել իրենց: Իրենց է պետք այդպես հետապնդել»,- գրել է օգտատերերից մեկը:









