Մոսկվայում գտել են Վլադիմիր Զելենսկիի նմանակին (տեսանյութ, լուսանկարներ)

01:58 • 20.10.19

Ուկրաինայի նախագահի նմանակին գտել են Մոսկվայում: Համացանցում նրա լուսանկարները՝ արված մետրոյում, հայտնվել էին դեռևս օգոստոսին: Զելենսկիի նմանակին գտել է Mash.ru-ն, որի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Life.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի նմանակի անունն Ումիդ է: Նա կնոջ և երեխաների հետ Մոսկվա է եկել Ուզբեկստանից: Ումիդն ավտոմեքենաների վերանորոգմամբ է զբաղվում: Նրա մոսկվաբնակ ընկերները ինչ-ինչ պատճառներով նրան Դիմա են կոչում, ավելի կոնկրետ՝ Դիմա Զելենսկի:

Ումիդը խոստովանել է, որ մինչև համացանցի միջոցով ձեռքբերած ճանաչումը, ընկերներով հաճախ են խոսել Վլադիմիր Զելենսկիի հետ իր նմանության մասին: Տղամարդը հանգիստ է ընդունել, որ իր լուսանկարները մասսայական տարածում են գտել համացանցում:

«Ես նախկինում չգիտեի, թե ով է Զելենսկին: 2016-17 թվականներին ընկերներս ասացին, որ ես նման եմ Զելենսկիին: Եվ հետո, երբ նա դարձավ նախագահ, ես իմացա նրա մասին», - նշել է Ուկրաինայի նախագահը նմանակը:

Ըստ Ումիդի՝ ինքը Զելենսկիին ոչ միայն արտաքինով է նման, նրանց միավորում է նաև հումորը:

Նա Ուկրաինայի առաջնորդին մաղթել է քաջառողջություն և երջանկություն: