Իրանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է РИА Новости-ն` հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հայտարարությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 14.58-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Ինչպես հայտնում է սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն Իրանում, այլև Դոհայում, Աբու Դաբիում և Դուբայում:









