Քննադատական ելույթները ծափողջյուններով էին ընդհատվում. ՆԱՏՕ ԽՎ-ում քննարկվել են Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ծավալած գործողությունները
Քննադատական ելույթները ծափողջյուններով էին ընդհատվում: Այս մասին ԱԺ-ում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը՝ նշելով, որ վեհաժողովի շրջանակներում մասնակցել է քաղաքական հանձնաժողովի նիստին, որի առանցքում ընկած էր Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ծավալած գործողությունները:
«Չնայած հարցը օրակարգում չկար, բայց բոլոր հարցերի շրջանակներում այդ հարցը ևս քննարկվել է: Պատգամավորների կողմից մեծ քննադատության արժանացավ Կառավարության որոշումը»,- ասաց Ենգիբարյանը:
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունից Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, որ պաշտպանության հանձնաժողովում ևս առաջնային թեմա էր Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները:









