Թուրինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված շենքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

14:54 • 21.10.19

Իտալիայի Թուրին քաղաքի Թագավորական ախոռի (Cavallerizza Reale) շենքում հրդեհ է բռնկվել, գրում է Rainews24-ը:

Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում և տարածվել պատմական շենքի կտուրի երկայնքով: Շենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հրդեհի վայրում 6 հրշեջ խումբ է աշխատել: Կրակն այժմ մարված է:

Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Պատճառները դեռևս անհայտ են: Ճարտարապետական համալիրն արդեն մի քանի տարի է՝ մշակութային կենտրոնի դեր է կատարում: