Լուկաշենկոն երկար դադարից հետո կայցելի Եվրամիության անդամ հանդիսացող երկիր

17:31 • 21.10.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին կայցելի Ավստրիա. այն Լուկաշենկոյի` երկար դադարից հետո դեպի Եվրամիություն առաջին այցը կլինի, գրում է gazeta.ru-ն:

Լուկաշենկոն հանդիպելու է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ:

2016 թվականի մայիսին Լուկաշենկոն պաշտոնական այցով այցելել էր Հռոմ ու Վատիկան: Մինչ այդ, Լուկաշենկոն երկար ժամանակ չէր եղել Եվրամիությունում՝ իր և բելառուս այլ պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: