Նույնիսկ Աստվածաշունչն ու դրոշը. ռուս լրագրողները ցույց են տվել, թե ինչ են թողել ամերիկացի զինվորները ռազմաբազայում Սիրիայից հեռանալիս (լուսանկարներ)
Ռուս լրագրողներն այցելել են Սիրիայի հյուսիսում գտնվող նախկին ամերիկյան «Դադաթ» ռազմաբազա, որտեղից ամերիկացի զինվորականները հապշտապ տարհանվել էին թուրքական ռազմարշաֆի մեկնարկի ֆոնին:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկյան զինծառայողներն այնքան են շտապել ռազմաբազայից հեռանալիս, որ այնտեղ են թողել Աստվածաշունչը, կոշտ սկավառակները, մրցանակները, որոշ փաստաթղթեր, անձնական կրծքանշաններ և շատ այլ առարկաներ:
Տեղում ուսումնասիրություն իրականացրած լրագրողները նշել են, որ ամերիկացի զինվորները ոչ թե հեռացել են, այլ փախուստի դիմել, թեև նրանց ոչ ոք չէր շտապեցնում: Այդպիսով մոռացել են իրենց հետ վերցնել հնագույն մասունք համարվող իրեր, ինչպես օրինակ՝ տեխասյան ապստամբների դրոշը, որը Վայրի արևմուտքի երբեմնի բնակիչների համար գրեթե սրբություն է:












