Նորզելանդացի զինծառայողներին թույլ կտան շպարվել և արհեստական թարթիչներ կրել
Նոր Զելանդիայի պաշտպանության ուժերը փոփոխություններ են կատարել զինվորականնների խնամքի մասին կանոնադրական կետերում, փոփոխությունները վերաբերում են նաև տղամարդկանց: Այս մասին տեղեկացնում է dailymail.com-ը:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից:
Այդ օրվանից զինծառայողները կարող են ոչ վառ դիմահարդարում անել, ներկել եղունգները թափանցիկ կամ բաց լաքով, արհեստական թարթիչներ կրել, օգտագործել օծանելիք: Առաջվա պես չի թույլատրվի պիրսինգ կրել և անսովոր սանրվածքներ անել:
Ինչպես նշել է Նոր Զելանդիայի նավատորմի կոնտր-ծովակալ Դևիդ Պրոկտորը՝ այս նորամուծություններով ռազմական ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ, որ անձնական հիգիենայի տեսանկյունից կանանց և տղամարդկանց միջև տարբերություն չկա:









