ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հոսպիտալացվել է կոտրվածքի պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հոսպիտալացվել է նստատեղի ոսկորների կոտրվածքի պատճառով, գրում է Associated Press-ը:
ԱՄՆ 39-րդ նախագահի ներկայացուցիչն ասել է, որ 95-ամյա Քարտերը վնասվածքը ստացել է՝ ընկնելով Ջորջիա նահանգում գտնվող սեփական տանը:
Մայիս ամսին Քարտերը հիվանդանոցում էր հայտնվել ազդրոսկրի կոտրվածքի պատճառով, որը նույնպես ստացել էր ընկնելու հետևանքով:
Ջիմմի Ջարտերը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 1977-1981 թվականներին: ԱՄՆ բոլոր նախկին նախագահների համեմատ՝ Քարտերն ամենաերկարն է ապրել: Նախկին նախագահը վերջին տարիներին հաջողությամբ հաղթահարել է ուղեղի քաղցկեղը:









