Կոլումբիացի քաղաքական գործչին ձերբակալել են պրոթեզում կոկաին տեղափոխելիս

23:47 • 22.10.19

Բոգոտայի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Լա-Յունիոն շրջանի քաղխորհրդի անդամի թեկնածու Վիկտոր Ուգո Ագուդելոյին, երբ վերջինս փորձել է 7 կգ կոկաին անցկացնել՝ թաքցնելով այն ոտքի պրոթեզի ներսում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ տղամարդը ցանկացել է թռչել Ֆրանկֆուրտ: Կոլումբիայի մայրաքաղաքի «Էլդորադո» միջազգային օդանավակայանում նրան են մոտեցել ոստիկանները և օգնություն առաջարկել, քանի որ տեղեկացել էին, որ նա դժվարանում է քայլելիս: Տղամարդուն օգնել են նստել անվասայլակին, իսկ թմրանյութը նկատել են, երբ Ուգո Ագուդելոն անցել է ստուգման գոտով:

Նշվում է, որ քաղաքական գործչի մոտ հայտնաբերված թմրանյութի արժեքը կազմում է 175 000 դոլար: