ՀՖՖ ոստիկանությունից հարցումներ են ուղարկվել, որոնք վերաբերում են նախկին ղեկավարի օրոք տեղի ունեցած շինարարություններին

15:15 • 22.10.19

ՀՖՖ ոստիկանությունից ուղարկված հարցումները որևէ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկա նախագահի հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Ֆեդերացիայի նախկին ղեկավարի օրոք տեղի ունեցած որոշ շինարարությունների համար տեղեկություններ են խնդրել, որի հետ մենք կապ չունենք»,- ասացին ֆեդերացիայից:

Նշենք, որ Factor.am-ը նյութ է հրապարակել, որ իր տեղեկություններով անցած շաբաթվա վերջին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Նրանք որոշակի փաստաթղթեր են ուսումնասիրել, որոնք կապված են եղել ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման հետ։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնել են, որ ՊՊԳՎ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել, այլ գործողություն չի կատարվել: