Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն պաշտոնապես գահ է բարձրացել: Նա այդ մասին հայտարարել է թագադրման պաշտոնական արարողության ժամանակ՝ շուրջ 2 հազար հյուրերի ներկայությամբ:
Թագադրման արարողությունը հեռարձակվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով:
«Ահա այստեղ` գահակալման այս արարողության ժամանակ, հայտարարում եմ գահ բարձրանալուս մասին: Երդվում եմ ժողովրդիս կողքին կանգնած և Սահմանադրության համաձայն ծառայել Ճապոնիային և նրա ժողովրդին՝ որպես նրա գոյության խորհրդանիշ՝ հանուն Ճապոնիայի ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության: Թո՛ղ մեր ժողովրդի իմաստությունն ու եռանդը երկիրն ավելի մեծ բարգավաճման տանի»,- ասել է կայսրն արարողության ժամանակ:
Կայսեր հռչակման արարողությունը տեղի է ունեցել շուրջ 2000 հյուրերի ներկայությամբ, որոնցից 4 հարյուրն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ են եղել: Արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյի կայսերական պալատի «Սոճիների սրահում»:
Ներկայացնում ենք գահակալությունը՝ ֆոտոշարքով.




















