Բրիտանացի պատանին կաթվածահար է եղել շան հետ խաղալիս  

01:37 • 23.10.19

Անգլիական Ուիգան քաղաքում 17-ամյա երիտասարդը խաղացել է ընտանի շների հետ, ինչից հետո կաթվածահար է եղել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հուլիսին Հարվի Լեյլենդը տան բազմոցին պառկած խաղալիս է եղել երկու ամերիկյան բուլդոգ ցեղատեսակի շների հետ: Հյուգո անունով շունը պատանու տակիս քաշել է բարձը, ինչի արդյունքում տղան ընկել է գետնին և վնասել ողնուղեղը:

Տղայի մայրը նշել է, որ այդ պահին տանը չի եղել, երբ վերադարձել է օգնել է տղային պառկել անկողնում, սակայն կարճ ժամանակ անց նրա մոտ ցավը սաստկացել է և ցնցումներ են սկսվել: Շտապ օգնության բժիշկները, որոնք ժամանել են կանչով, տղային հոսպիտալացրել են:

Հետազոտելուց հետո պարզել են, որ տղան երկու իշեմիկ կաթված և ողնաշարի կաթված է տարել:

Այժմ տղան բուժումներից հետո տանն է գտնվում, սակայն բժիշկները հայտնել են, որ նա ամբողջությամբ երբեք չի կարգավորվի: