Դաղստանի բնակիչը ստիպել է կնոջը հղիության արհեստական ընդհատում անել՝ իմանալով ապագա երեխայի սեռը

02:16 • 23.10.19

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Դաղստանի հանրապետության բնակիչը ստիպել է 19-ամյա կնոջը հղիության արհեստական ընդհատում անել, երբ իմացել է, որ նա աղջկա է սպասում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մայրության և մանկության պաշտպանության դաղստանյան կենտրոնի տնօրեն Եվգենյա Վելիչկինային, իրենց հաստատություն է դիմել կինը, որին ամուսինն ստիպել է գնալ երեխայից ազատվելու քայլին, քանի որ վերջինիս ձեռք չի տվել ապագա երեխայի սեռը: Բացի այդ, տղամարդը կնոջը ոչ լիարժեք է անվանել և ծեծի է ենթարկել նրան:

Վելիչկինան նշել է, որ տղամարդը ստիպել է երիտասարդ կնոջը և որ վերջինս հոգեբանական ճնշման է ենթարկվել: Նա ազատվել է երեխայից, ինչի համար շատ է ափսոսում:

Կենտրոնի տնօրենը հայտնել է, որ աղջիկն այժմ ապահով վայրում է գտնվում, որտեղից նրան կուղարկեն վերականգնողական բուժման: