Իբիցա կղզում հզոր պտտահողմի հետևանքով տուժածներ կան (տեսանյութ)
Իբիցա կղզում ուժեղ պտտահողմի հետևանքով արդեն մի քանի մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Կղզու որոշ ճանապարհներ փակ են պտտահողմի հետևանքով պոկված և ճանապարհներին ընկած ծառերի պատճառով:
Երեք մարդ փոթորկի ժամանակ գտնվել է շինարարական տնակի մեջ, սակայն փոթորիկը տնակն օդ է բարձրացրել նրանց հետ միասին: Ենթադրվում է, որ տղամարդիկ մտել էին տնակ հենց եղանակից պաշտպանվելու համար, սակայն արդյունքում վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսպանական ոստիկանությունը կոչ է արել վարորդներին զգույշ վարել կղզու ճանապարհներին:
Կղզում հանգստացողները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում են արմատախիլ եղած ծառեր:
Պտտահողմը կարող է պայմանավորված լինել վերջին օրերի եղանակային սառը ալիքներով: Վերջին օրերին դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակվել էր ջրհեղեղի պատճառով:









