Ֆրանսիայի հարավում տղամարդը փակվել է թանգարանում և արաբերենով գրառումներ արել
Ֆրանսիայի հարավային Վար դեպարտամենտի Սեն Ռաֆայել համայնքում ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ ձերբակալել է տղամարդու, որը փակվել էր հնագիտության թանգարանում, գրում է francebleu.fr-ը:
«Նա հենց նոր ձերբակալվել է»,- ասվում է Twitter-ում ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Լրատվամիջոցի համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են «անհանգստություն առաջացնող» գրառումներ արաբերենով, որոնցում խոսվում է թանգարանի ու դժոխքի մասին:
Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել էր թանգարանի հավաքարարը, որը փորձել էր ներս մտնել, սակայն թանգարանի դուռը կողպված էր եղել:









