Մոսկվայում հոսպիտալացվել է Ելենա Մալիշևան

10:27 • 23.10.19

Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշևան: Այս մասին հաղորդավարուհին հայտնել է Instgram-ի իր էջում:

Մալիշևան շտապօգնության մեքենայից մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ ստիպված է եղել դիմել շտապօգնության ծառայությանը՝ ճնշման կտրուկ տատանման պատճառով (200/130 ցուցանիշով):

«Կյանքումս առաջին անգամ հիպերտոնիկ ճգնաժամ ունեցա»,- ասել է Մալիշևան:

Հեռուստահաղորդավարուհուն տեղափոխել են Բոտկինի անվան հիվանդանոց: