Համացանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի առաջին տիկնոջը՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար

09:47 • 23.10.19

Instagram սոցցանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենա Զելենսկայային, Ճապոնիա կատարած այցի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն:

Ելենա և Վլադիմիր Զելենսկիները մասնակցել են ընդունելությանը՝ ի պատիվ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի: Հանդիսավոր միջոցառման համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել է կիտրոնագույն զգեստ և նույն գույնի ձեռնոցներ:

Տեսնելով լուսանկարն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական էջում՝ հետևորդները մեղադրել են քաղաքական գործչի կնոջը երկրի ավանդույթներն անարգելու համար՝ հիշեցնելով, որ միայն կայսերական ընտանիքի անդամները կարող են տոնակատարությունների ժամանակ այս գույնի հագուստ կրել:

Համացանցի օգտատերերից շատերը քննադատել են առաջին տիկնոջը՝ խորհուրդ տալով նրան ուշադիր ուսումնասիրել այն երկրի ավանդույթները, որտեղ նա նախատեսում է այց կատարել, սակայն գտնվել են նաև այնպիսինները, որոնք պաշտպանել են առաջին տիկնոջը՝ նշելով, որ նա գեղեցիկ տեսք ուներ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն երեկ պաշտոնապես գահ է բարձրացել: Նա այդ մասին հայտարարել է թագադրման պաշտոնական արարողության ժամանակ՝ շուրջ 2 հազար հյուրերի ներկայությամբ:

Թագադրման արարողությունը հեռարձակվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով:  

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Olena Zelenska (@olenazelenska_official) on