Ինձ տրված բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ, իմ կարծիքով՝ ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում. Արա Բաբլոյանը՝ հարցաքննության մասին (տեսանյութ)
Ինձ տրված բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ և իմ կարծիքով՝ ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ով ՀՔԾ էր հրավիրվել հարցաքննության։ «Դուք հավատո՞ւմ եք ինձ: Որևէ խախտում չեմ արել»,- ասաց նա:
Այն հարցին, թե արդյո՞ք իր կարգավիճակը փոխվել է, Բաբլոյանը պատասխանեց, որ չգիտի, իսկ փաստաբան Արամ Վարդևանյանը հաստատեց, որ չի փոխվել:
Բաբլոյանը պնդեց՝ Գագիկ Հարությունյանի դիմումը միանշանակ տեսել է, ապա նոր հայտարարություն արել։ «Որևէ մեկը, որն ինձ ճանաչում է չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու ստորագրեմ»,-ասաց նա և, առանց հարցաքննությունը մեկնաբանելու, հավելեց՝ ոշատ բարի էին տրամադրված։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։









