ԱՄՆ-ում տղամարդը ողջ-ողջ այրվել է Tesla-ում՝ չկարողանալով դուրս գալ վթարված մեքենայից  

22:30 • 24.10.19

 

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի բնակիչ Օմար Ավանը վթարից հետո ողջ-ողջ այրվել է իր վարձակալած Tesla մակնիշի մեքենայում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ 48-ամյա տղամարդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել արմավենուն: Վթարի հետևանքով լիթիում-իոնային մարտկոցը բռնկվել է, ծուխն ու կրակը լցվել են սրահ:

Նշվում է, որ դեպքի վայրում մարդիկ են հավաքվել, սակայն տղամարդուն օգնել չի հաջողվել S մոդելի նորարարական յուրահատկությունների պատճառով: Մեքենայի բռնակները ներկառուցված են դռան մեջ և բացվում են միայն էլեկտրոնիկայի օգնությամբ:

Տղամարդը մահացել է ստացած այրվածքներից և շնչահեղձությունից: Մեղադրող կողմը պնդում է, որ մահվան պատճառ են դարձել մեքենայի կառուցվածքային թերությունները: