Ուզբեկստանում 19-ամյա երիտասարդն ասեղով ատամները «փորփրելու» ժամանակ կուլ է տվել ասեղը

14:35 • 24.10.19

Ուզբեկստանի հարավում գտնվող Քաշքադարյայի մարզի բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից մեկում հաջողությամբ վիրահատել են կարի ասեղ կուլ տված մի երիտասարդի, գրում է РИА Новости-ն:

Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 21-ին նրանց է դիմել է 19-ամյա մի երիտասարդ, որն ասեղ է կուլ տվել: Երիտասարդը պատմել է, որ ասեղը կուլ է տվել՝ ատամների միջև մնացած կերակրի մնացորդները հեռացնելիս:

«Ռենտգենային հետազոտությունը և համակարգչային տոմոգրաֆիան ցույց են տվել, որ ասեղը գտնվել է ողնաշարի պարանոցային հատվածում: Բժիշկները որոշում են կայացրել շտապ վիրահատել տղային՝ ասեղը դուրս բերելու նպատակով»,- ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ նշվածը բժշկական կենտրոնում առաջին նմանատիպ վիրահատությունն է եղել. ասեղը մարմնից հեռացվել է էլեկտրաօպտիկական սարքի միջոցով՝ առանց վնասելու նյարդային և արյունատար համակարգերը:

Աղբուրը հավելել է, որ այժմ հիվանդի վիճակը կայուն է, և շուտով հիվանդանոցից դուրս կգրվի: