ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հորդանանի ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության հարցեր

17:02 • 24.10.19

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: